ՀՀ առողջապահության նախարարությունից «Ազգը» տեղեկացավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը: Այդ պաշտոնը պրն Տեր-Գրիգորյանը զբաղեցնում էր շուրջ 10 տարի, եւ հենց այդ գործակալությունն է իրականացնում պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների մասին պայմանագրերի կնքումը, հիվանդանոցների կողմից այդ շրջանակներում կատարված աշխատանքների որակի եւ ծավալի սահմանված չափանիշներին համապատասխանության վերահսկումը:
Չի բացառվում, որ Արա Տեր-Գրիգորյանի հրաժարականը կապված լինի օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանի հնչեցրած սուր քննադատությանը ոլորտի հասցեին, որը ղեկավարում էր հենց Ա. Տեր-Գրիգորյանը: Վերջինիս ազատման հրամանը նախարարը ստորագրել է:
Մ. Մ.