«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2012-08-28 | #148, 2012-08-29 | #149, 2012-08-30


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄՈՏԵՑԱՎ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Սանկտ Պետերբուրգում ընթացող Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարի 4-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով ռուսաստանցի Նիկոլայ Կաբանովի հետ մրցավեճում, 3,5 միավորով ընդհուպ մոտեցավ առաջատարին: 4 միավորով աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի Իգոր Լիսին: Բացի Հովհաննիսյանից, եւս 18 շախմատիստներ առաջատարին հետապնդողների թվում են:

3 միավոր է վաստակել Զավեն Անդրեասյանը, որը հաշտություն կնքեց Վլադիմիր Ֆեդոսեեւի հետ: Իսկ ահա Ավետիք Գրիգորյանը հաղթելով Էդուարդ Խատոեւին, եւս վաստակեց 3 միավոր: Տուրը հաղթական էր նաեւ Վլադիմիր Պողոսյանի համար: Նա մրցում էր Մենչեր Կանեյամայի հետ: Պողոսյանն ունի 2 միավոր: Անհաջող հանդես եկավ Համազասպ Վարդանյանըՙ պարտվելով Վահե Բաղդասարյանին: Վահեն վաստակեց 2,5 միավոր, իսկ Վարդանյանն ունի 1,5 միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4