Ռուսաստանի պրեմիեր լիգայում հաջող են հանդես գալիս ՀՀ հավաքականի հարձակվողներ Մարկոս Պիզելին եւ Յուրա Մովսիսյանը: Ուստի պատահական չէ, որ առաջնության 6 տուրերի ընդհանուր արդյունքներով ռուսական «Սպորտ-էքսպրեսը» մեր 2 ֆուտբոլիստներին էլ ընդգրկել է առաջնության 10 լավագույն խաղացողների ցանկում: Նրանք 6,25 միջին միավորով 6-10-րդ տեղերն են բաժանում Դենիսովի, Երյոմենկոյի եւ Նեկուի հետ: 6,5 միավորով ցուցակը գլխավորում է Սերգեյ Սեմակը: