«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2012-08-30 | #150, 2012-08-31 | #151, 2012-09-01


4789 ԱՌԱՋԱԴՐՎԱԾ` ՆՐԱՆՑ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ՀՀԿ-ԱԿԱՆ Է

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ համոզված էր, որ նախընտրական միջադեպերը չեն կարող ստվերել ՏԻՄ ընտրությունների ողջ գործընթացը: Գուցե եւ իսկապես, ողջ գործընթացը չեն կարող ստվերել, բայց վախի մթնոլորտ այն տեղերում, որտեղ դրանք հնչել են (Գյումրիում եւ Ախթալայում) կարող են ստեղծել, որն էլ կազդի տվյալ տարածքներում ընտրությունների արդյունքների վրա, անկախ նրանից` իրավական ինչպիսի՞ գնահատական է տրվելու: Այնպես որ լավ կլիներ, որ մեր իրավապահ մարմինները կանխեին դրանք, քանի որ իրավական գնահատական տալու գործընթացը մինչեւ ավարտվի, ընտրությունների գնացքն արդեն գնացած կլինի;

Իսկ ընդհանրապես` երեկ ԿԸՀ նախագահը ներկայացրեց սեպտեմբերի 9-ին տեղի ունենալիք ԿԸՀ ընտրությունների թվային պատկերը, որից ներկայացնենք շատ հետաքրքական կուսակցական ներգրավվածությունը: Նախնական առաջադրված 5201 թեկնածուներից գրանցման արդյունքում մնացած 4789 թեկնածուներից համայնքի ղեկավարի համար պայքարելու են 716-ը, ավագանու անդամի համար` 4073-ը: ՀՀԿ թեկնածուները 2953-ն են, որոնցից 289 համայնքի ղեկավարի թեկնածու է, մնացյալը ավագանու անդամ դառնալու համար են պայքարում: ԲՀԿ-ից ընդամենը 287 մարդ է պայքարելու` 48-ը որպես համայնքի ղեկավարի թեկնածու, 239` ավագանու անդամի: ՀՅԴ-ն ներկայացված է 92 թեկնածուով, 20-ը համայնքի ղեկավար, 72-ը ավագանու անդամ դառնալու համար են պայքարում: ՕԵԿ-ը 62 առաջադրված ունի, որոնցից 12-ը համայնքի ղեկավար են ձգտում դառնալ: «Ժառանգությունը» ընդամենը 8 թեկնածուով է ջանքեր ներդնելու սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում` 1-ն ուզում է համայնքի ղեկավար դառնալ, 7-ն` ավագանու անդամ: ՀՀՇ-ն 18 ավագանու անդամի թեկնածու ունի, ՌԱԿ-ը 3 թեկնածուով է ներկայացված` 1 համայնքի ղեկավարի եւ 2ՙ ավագանու անդամի համար, Կոմկուսը 5 ավագանու թեկնածու է առաջադրել եւ այլն:

Ամենաշատ թվով թեկնածուները ավագանու անդամի տեղի համար պայքարելու են Գյումրիում` 72 թեկնածու: Գյուղական 17 համայնքում ինքնաբացարկների ընթացքում մեկական թեկնածու է մնացել համայնքի ղեկավարի տեղի համար, այդպես է իրերի դրությունը նաեւ 4 քաղաքներում (Թումանյան, Ագարակ, Քաջարան, Կապան), որտեղ մեկական քաղաքապետացու են մնացել:

ՏԻՄ ընտրությունները սեպտեմբերի 9-ին տեղի կունենա 481 համայնքներում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4