«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2012-08-30 | #150, 2012-08-31 | #151, 2012-09-01


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆ

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծնվել է սիրիահայ առաջին փոքրիկը` սիրիահայ Ալին եւ Պերճ Սալիբյանների որդին: Նորածին Քրիստը սիրիական ներքաղաքական զարգացումներից ի վեր առաջին երեխան է, որը ծնվել է Հայաստանում` որպես ՀՀ քաղաքացի: Սալիբյանների ընտանիքը Հայաստան էր ժամանել շուրջ մեկ ամիս առաջ:

Երեկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել է «Շենգավիթ» բուժկենտրոն, որտեղ շնորհավորել է նորածնի մայրիկին եւ հույս հայտնել, որ նրա երեխան կդառնա Հայաստանի արժանի քաղաքացի ու զինվոր: Նախարարը վստահեցրել է, որ սփյուռքի նախարարությունը կշարունակի հոգածությունն այս ընտանիքի հանդեպ, ու եթե Սալիբյանները որոշեն հաստատվել Հայաստանում, կաջակցեն երիտասարդ հորը աշխատանք գտնելու հարցում:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4