«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2012-08-30 | #150, 2012-08-31 | #151, 2012-09-01


ՌՈԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Միխայիլ Բոտվիննիկի շախմատի հուշամրցաշարում հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկող Ռոբերտ Հովհաննիսյանը 6-րդ տուրում հաղթելով Ալեքսեյ Պրիդորոժնիին, վաստակեց 5 միավոր: Հայ շախմատիստը Եվգենի Ալեքսեեւի, Ալեքսանդր Արեշչենկոյի, Վալերի Պոպովի, Ալեքսեյ Ալեքսանդրովի, Եվգենի Ռոմանովի, Իվան Բուկավշինի եւ Անտոն Դեմչենկոյի հետ գլխավորում է աղյուսակը:

6-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթեց նաեւ Ավետիք Գրիգորյանըՙ պարտության մատնելով Սալվադոր Սերանոյին: Ավետիքն ունի 4 միավոր: Զավեն Անդրեասյանը հաշտություն կնքեց Ալեքսեյ Պոլյանինովի հետ ու վաստակեց 3,5 միավոր: Տուրն անհաջող էր Վահե Բաղդասարյանի, Համազասպ Վարդանյանի եւ Վլադիմիր Պողոսյանի համար, որոնք պարտվեցին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4