Սիրիական մամուլում լուրեր կան, թե «Ազատ բանակի» ղեկավարները սպառնալիքներ են տեղացել այսօրվանից ռմբակոծելու Հալեպի ու Դամասկոսի օդային տարածքը հատող ինքաթիռները: «Արմավիան» երեկվանից դադարեցրել է Երեւան-Հալեպ թռիչքները` այս սպառնալիքները նկատի ունենալով: Սակայն որեւէ պաշտոնական հաստատում այդպիսի սպառնալիքների վերաբերյալ դեռ չկա` Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով` այդպիսի լուրերի իսկությունը ստուգելը դժվար է, եւ ստուգելուց հետո միայն կարելի կլինի անելիքը ճշտել:
Մ. Խ.