Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն 400 ակումբների հերթական ցանկը: Հայաստանից այդ ցանկում տեղ է զբաղեցրել միայն Գյումրիի «Շիրակը», որը 271 միավորով 326-րդ տեղում է: Նախորդ ամսվա ցանկում գյումրեցիները զբաղեցնում էին 362-րդ հորիզոնականը:
Աշխարհի ուժեղագույն ակումբների ցանկը գլխավորում է «Բարսելոնը»: 10 լավագույնների ցանկում են Չիլիի «Ունիվերսիդադը», Մադրիդի «Ռեալը», «Բոկա Խունիորսը», «Չելսին», Մադրիդի «Ատլետիկոն», Բիլբաոյի «Ատլետիկը», Մյունխենի «Բավարիան», Պարագվայի «Լիբերտադը» եւ բրազիլական «Կորինթիանսը»: