«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2012-09-04 | #153, 2012-09-05 | #154, 2012-09-06


ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒՄ Էՙ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀՈՒՆԳԱՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Յանոշ Մարտոնին հայտարարել է, որ Հունգարիան ընդունել է Շվեյցարիայի առաջարկը` կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները: Այս մասին տեղեկացանք «Արմենպրեսից», որը, վկայակոչելով հունգարական politics.hu կայքը, գրում է, որ Յանոշ Մարտոնին հունգարական պետական MRI ռադիոյին տված հարցազրույցում նշել է. «Ցավալի է, անընդունելի ու դատապարտելի, որ Ադրբեջանը դրժել է իր խոստումը եւ ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին»: Նախարարը նաեւ նշել է, որ Հունգարիան գործել է միջազգային նորմերի սահմաններում, ու իրենց արարքը տնտեսական որեւէ ենթատեքստ չի ունեցել:

Յանոշ Մարտոնին հավելել է, որ Շվեյցարիայի իր գործընկերն առաջարկել է իր երկրի աջակցությունը Հայաստանի հետ Հունգարիայի հարաբերությունների կարգավորման հարցում: «Շվեյցարիան մշտապես եղել է չեզոք երկիր, եւ Հունգարիան պետք է օգտվի բոլոր հնարավորություններից Հայաստանի հետ հարաբերությունների լարվածությունը ցրելու համար», ասել է Մարտունին:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4