«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2012-09-04 | #153, 2012-09-05 | #154, 2012-09-06


ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՄԵՐԺԵՑ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԲՈՂՈՔԸ

Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանըՙ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, մերժել է Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշման:

Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը դատարանում վիճարկում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից փողերի լվացման հատկանիշներով 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու որոշումը:

Վերաքննիչ դատարանը բողոքի մերժումը հիմնավորել է բողոքի անհիմն լինելու հանգամանքով: «ՀՀ վերաքննիչ դատարանը չի պատասխանել մեր ներկայացրած փաստարկներին: Հետեւաբար, նույն բովանդակությամբ բողոք ներկայացվելու է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարան»,- ասել է Տիգրան Աթանեսյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4