«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2012-09-04 | #153, 2012-09-05 | #154, 2012-09-06


ԿԱՏԱԼՈՆՅԱՆ ՔԱՂԱՔՆ ԱՆԿԱԽԱՑԵԼ Է ԻՍՊԱՆԻԱՅԻՑ

Կատալոնիայի ինքնավար ընկերակցության քաղաքներից մեկըՙ Բարսելոնի նահանգի մեջ մտնող Սան Պեդրո դե Տորելյո քաղաքը իր տարածքը անկախ է հռչակել Իսպանիայի կենտրոնական կառավարությունից: Քաղաքի օրենսդիրներն ընդունել են «Կատալոնյան ազատ տարածքի մասին» բանաձեւի նախագիծ, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:

Պատգամավորները Կատալոնիայի խորհրդարանին կոչ են արել երկու ամսվա ընթացքում միաձայն բանաձեւ ընդունել ինքնավար ընկերակցության ազգային ինքնիշխանությանը վերաբերող բանաձեւ եւ տվյալ հարցի առթիվ անցկացնել հանրաքվե:

Բանաձեւի տեքստի հեղինակները Կատալոնիայի խորհրդարանին առաջարկել են անհապաղ ստեղծել ֆինանսների սեփական նախարարություն եւ ազգային բանկ, հարկային վարչություն, արդարադատության նախարարություն: Բացի դրանից, նրանք կոչ են արել ամբողջ միջազգային ընկերակցությանը հայտարարել, որ սկսվում է Իսպանիայից Կատալոնիայի անջատման գործընթաց:

Օրենսդիրները Կատալոնիայի խորհրդարանին նաեւ առաջարկել են չեղյալ հայտարարել հասարակական եւ գիտական կյանքում կատալոներենի օգտագործումը սահմանափակող օրենքներն ու դատավճիռները, Իսպանիայի ոստիկաններին ու զինվորներին պարտավորեցնել Կատալոնիայի տարածքում գործողություն կատարելուց առաջ կապվել կատալոնյան իշխանությունների հետ: Խորհրդարանին նաեւ առաջարկվել է հայցել միջազգային կազմակերպությունների հովանավորությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4