«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2012-09-04 | #153, 2012-09-05 | #154, 2012-09-06


ՀՆԴԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈՂՈՔՆ ԸՆԴԴԵՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2012 թվականի սեպտեմբերի 4-ին Հնդկաստանի հայ համայնքն իր ընդվզումն ու բողոքի ձայնը բարձրացրեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսության առջեւ` Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին պաշտոնական Բաքվին անօրինական արտահանձնման եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ազատություն շնորհելու համար: Համայնքի կողմից բողոքի նամակ հանձնվեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսությանը:

Հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր նամակում ի մասնավորի գրել է. «Մարդկային կյանքն աստվածապարգեւ է: Կանխամտածված սպանությունը հանցանք է մարդկության եւ Աստծո դեմ: Հանուն հնդկահայության մենք պահանջում ենք, որ Հունգարիայի կառավարությունը ներողություն խնդրի հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված դաժան մարդասպանի ազատության մեջ հայտնվելու համար: Այս անընդունելի որոշումը ոտնահարում է մարդու իրավունքները, արդարությունը, մարդկային արժանապատվությունը եւ մերժում է աստվածային օրենքը երկրի վրա»:

Նամակը հյուպատոսին հանձնելիս Հայր Խորենը խորը վրդովմունք հայտնեց եւ ասաց, որ եթե վերջինս այդ անարդար արտահանձման դեմ ընդվզի եւ, ի նշան բողոքի, հրաժարական տա, ապա կդառնա իր հերոսը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4