Ռուսաստանի հայերի միությունը այսօրՙ սեպտեմբերի 7-ին, ժամը 16-ին Մոսկվայում Հունգարական դեսպանատան դիմաց կազմակերպում է բողոքի ցույց Ադրբեջանին մարդասպան Ռ. Սաֆարովի արտահանձնման եւ նրա ներման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի հայերի միությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ իր բողոքն ու զայրույթն հայտնեց կատարվածի վերաբերյալ եւ նախանշեց հարցի վերաբերյալ իր հետագա քայլերը: