«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2012-09-05 | #154, 2012-09-06 | #155, 2012-09-07


ԲՈՂՈՔ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՑ

Մալթայի հայ համայնքը խոր հիասթափությամբ ու վրդովմունքով ընդունեց հունգարական կառավարության որոշումը` Հունգարիայի դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված մարդասպան Սաֆարովին արտահանձնելու վերաբերյալ:

Մալթայի հայկական համայնքի ուղարկած հաղորդագրությունում նշվում է, որ հունգարական կառավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրում 2004 թվականին կատարված ողբերգության համար: Հունգարիան, որպես ընդունող կողմ, պետք է ապահովեր հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի անվտանգությունը, սակայն չկարողանալով անել այդ` պարտավոր էր պատժել մարդասպանին արդար դատավճռով:

Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ Բուդապեշտում կատարվածը Հայաստանին ու ողջ աշխարհին ցնցող հրեշավոր հանցագործություններից մեկն է, իսկ հունգարական կառավարության կցկտուր բացատրությունները որեւէ քննադատության դիմանալ չեն կարող:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4