«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2012-09-05 | #154, 2012-09-06 | #155, 2012-09-07


ՆԱՏՕ-Ն ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՈՒԺԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՎ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

«Տարածաշրջանային երկրների միջեւ ընդհանուր արժեհամակարգի շուրջը շփումները անվտանգության ապահովման կարեւոր երաշխիք են», կարծում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը ՙ հավելելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն սթափ դատողությամբ, առանց որեւէ ծայրահեղությունների: Ամերիկացի պաշտոնյան վստահ էՙ միայն կառուցողական երկխոսությամբ է հնարավոր ապահովել անվտանգություն եւ խաղաղություն: «ՆԱՏՕ-ն շարունակում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կողմնակից լինել: Մենք սատարում ենք ԵԱՀԿ-ի ՄԽ-ի շրջանակներում բանակցային գործընթացներին եւ կրկին վերահաստատում, որ ուժային ճանապարհով հիմնախնդրի լուծումն անթույլատրելի է», երեկ ԵՊՀ-ում ասաց Ռասմուսենըՙ կոչ անելով ղարաբաղյան հակամարտության կողմերինՙ չսրել իրավիճակը, քանի որ պատերազմական գործողությունների վերսկսումը ոչ միայն կբերի քաղաքական, մարդկային ու տնտեսական կորուստներ, այլեւ կխաթարվի տարածաշրջանի բնականոն զարգացումը:

«Ռազմական գործողությունների վերսկսումը պետք չէ ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ էլ ձեզ»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4