«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2012-09-05 | #154, 2012-09-06 | #155, 2012-09-07


ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ավարտից հետո ինչպես խոստացվել էր, տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաները պետք է հաշվետվություն ներկայացնեին: Առաջինը ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան էր, որի արտահերթ համաժողովի աշխատանքներին մասնակցեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Ամփոփելով մեր ծանրորդների անհաջող ելույթները, համաժողովի մասնակիցներն ընդունեցին ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հրաժարականը: Ֆեդերացիայի ժամանակավոր նախագահ եւ համակարգող է նշանակվել ՀԱՕԿ-ի փոխնախագահ Արմեն Շահազիզյանը: Սա օլիմպիական խաղերից հետո կատարված կադրային առաջին փոփոխությունն է:

Համաժողովի ընթացքում ընտրված ֆեդերացիայի մարզչական նորընտիր խորհուրդը կքննարկի ու առաջիկայում կներկայացնի 2012-2016-ի օլիմպիական նոր մրցափուլի աշխատանքային ծրագիրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4