«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2012-09-05 | #154, 2012-09-06 | #155, 2012-09-07


«ՏԱՇԻՐԸ» ԿՊԱՐԳԵՎԱՏՐԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երեկվա նիստում քննարկվել է Լոնդոնի ամառային օլիմպիադայի հայ մրցանակակիրների պարգեւատրման հարցը: ԱԺ պատգամավոր, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանն ափսոսանք է հայտնել, որ Լոնդոնում մեր մարզիկներին չհաջողվեց ոսկե մեդալ նվաճել, այլապես նրանք կպարգեւատրվեին 100 հազար դոլարով: Որոշվեց, որ արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը կպարգեւատրվի 25 հազար դոլարով, իսկ բրոնզե մրցանակակիրներ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Արթուր Ալեքսանյանը կստանան 15 հազարական դոլար:

Նիստում որոշվել է բավարարել Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի տնօրենի խնդրանքըՙ 25 նոր համակարգիչներ իրենց տրամադրելու: Նախատեսվում է նաեւ հանրապետության մասնագիտացված 3 հատուկ դպրոցներին տրամադրել կույրերի համար անհրաժեշտ նյութեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4