ՀՀ ՊՆ քննչական ծառայության փոխանցմամբՙ կիրակի գիշերՙ ժամը 02:15-ի սահմաններում Քանաքեռի զորամասում ժամապահի պարտականությունները կատարելիսՙ պահակային ծառայությունում հայտնաբերվել է զինծառայող Արման Սարգսյանի դին: Նախնական տվյալներովՙ զինծառայողն ինքնասպանություն է գործել:
Օպերատիվ քննչական խումբը մեկնել է դեպքի վայր, կատարվել են զննություն եւ քննչական այլ գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110 հոդվածի առաջինՙ «Ինքնասպանության հասցնելու», հատկանիշներով:
Արման Սարգսյանը զորակոչվել էր ծառայության 2011թ. գարնանը Աշոցքի զինկոմիսարիատից: Նա Բյուրակնի ընտրված գյուղապետ Սեյրան Սարգսյանի որդին է:
Հ. Հ.