«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2012-09-07 | #156, 2012-09-08 | #157, 2012-09-11


ՄԻՊ-ԻՑ` ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարության` ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ պաշտպանի գրասենյակը ստացել է 37 ահազանգ: Դրանցից 11-ը Շիրակի մարզից է եղել, 25-ը` Լոռու մարզից, եւ 1-ը` Սյունիքից, որոնցից 15-ին ՄԻՊ գրասենյակն արագ արձագանքել է: Դրանք հիմնականում վերաբերել են դրոշմակնիքների ժամանակից շուտ անհետացմանը կամ ընդհանրապես չանհետացմանը, ընտրատեղամաս մուտքը խոչընդոտելուն, ընտրակաշառք բաժանելուն կամ բաժանման խոստմանը (1 դեպք), կուտակումներին, կողմնակի անձանց ներկայությանն ընտրատեղամասում եւ այլն: Ստացված ահազանգներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կհարուցվեն համապատասխան վարույթներ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4