Հայտարարում է թուրք հրոսակըՙ հակազդելու համար Աղթամարի Սուրբ Խաչում նախատեսվող պատարագին
Առաջիկա կիրակի Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի հերթական պատարագը: Թուրքական իշխանությունները ջանք չեն խնայում միջազգային ասպարեզում շահարկելու ինչպես Ս. Խաչի վերանորոգումը, այնպես էլ եկեղեցու բացումը ժամերգության համար: Ընդ որումՙ տարեկան 1 օր եւ ընդամենը մի քանի ժամով է բացված: Ինչո՞ւ: Հարցի պատասխանը միանշանակ է, որովհետեւ մոտենում է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը:
Աղթամարի Սուրբ Խաչի վերանորոգումն ու այնտեղ պատարագի մատուցումը բխում է թուրքական պետության շահերից: Ի վերջո, 1915-ի ցեղասպանության օրերին արյունարբու թուրք մարդասպանը թալանելուց, անպաշտպան կանանց ու երեխաներին ողջակիզելուց հետո ոչնչացրել է 2 500 հայկական եկեղեցի եւ 547 վանք: Այլ կերպ, որպես թանգարան գործող Սուրբ Խաչը վերանորոգվել է ոչ թե հայկական եկեղեցին ավերումից փրկելու, այլ զբոսաշրջության առումով Վանն ավելի գրավիչ դարձնելու, ինչպես նաեւ ի լուր աշխարհի մատնացույց անելու համար, թե հայերն ապերախտ են, թուրքերը վերանորոգում են նրանց եկեղեցին, իսկ նրանք ցեղասպանության մեջ են մեղադրում շատ փառապանծ թուրք ազգին:
Սա հանցագործի հոգեբանության արգասիքն է: Եվ այդ հոգեբանությունն անմիջականորեն պայմանավորված է մեկուկես միլիոն անմեղ մարդկանց կացինով, գերանդիով, թրով, սրով, քարով, այսինքնՙ միջնադարյան վայրագությամբ ոչնչացմանը թուրք հասարակություն կոչված ընչաքաղց արյունարբու ոհմակի գործուն մասնակցությամբ:
Որքան էլ ժխտի Հայոց ցեղասպանության իրողությունը, մասնակցության գիտակցումը ստիպում է թուրքական ոհմակին ճնշել հանցագործի հոգեբանությունը, իսկ ճնշելու անկարողությունը նրան մղում է հայատյացության: Այսպիսով, հայատյացությունը դառնում է թուրք ոհմակի էությունը: Այն աստիճանի, որ հանուն դրա ոհմակը կարողանում է անտեսել ազգային արժանապատվությունն ու թուրքական պետության շահերը:
Ակնհայտ է, որ Օգյուն Սամասթ կոչեցյալ մարդասպանին փառաբանելն ու մարդասպանով հիանալը անհամատեղելի է ազգային արժանապատվության հետ: Իսկ թանգարանի վերածված եկեղեցու տարին մեկ օր մի քանի ժամով ժամերգության բացմանը հակադրվելըՙ առնվազն լկտիություն, ինչը դրսեւորել է «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը:
Հայատյաց այս տականքը, ինչպես երեկ նշել է «haberfx.net» կայքէջը, Աղթամարի Սուրբ Խաչում նախատեսվող պատարագի առնչությամբ իր գլխավորած միության անունից հայտարարություն է արել: Ահա թե ինչ է ասել. «Ազատագրական պատերազմին նախորդող տարիներին ռուսները ստիպված նահանջում էին: Նրանք նահանջելիս, իրենց ձեռքի տակ եղած զենքը, զինամթերքը հանձնեցին հայկական ավազակախմբերին: Մահմեդականի արյամբ սնուցվող հնչակյան, դաշնակցական հայ ավազակներն իսկույն գործի անցան, եւ ռուսական զենքով նրանք մահմեդականներին ցեղասպանության ենթարկեցին Անատոլիայում, չխնայելով կանանց, երեխաներին ու ծերերին:
Հայերի սարքած կոտորածից չխուսափեց նաեւ Վանը: Ավազակախմբերը քաղաքից քշեցին անզեն, անպաշտպան մահմեդականներին: Ժողովուրդը չկարողացավ դիմակայել կոտորածին եւ սկսեց փախչել դեպի Վանա լիճ, եւ լճափին ընկավ հայերի ձեռքը: Այդ պահին ափ մոտեցան լաստանավերը: Թեեւ նավերը պատկանում էին հայ մեծահարուստներին, սակայն ժողովուրդը ճարահատյալ էր, ուստի նստեց: Որտեղի՞ց իմանար, որ բուն կոտորածը հենց լաստանավերում է սկսվելու: Երբ լաստանավերը հասան լճի մեջտեղը, հայ ավազակները, որոնք նախապես թաքնված էին, դուրս գալով թաքստոցից, կոտորեցին բոլոր երեխաներին եւ գցեցին լիճը: Մահմեդականների արյունով ներկված Վանա լիճը դարձավ կաս-կարմիր: Այս անմարդկային կոտորածից հետո հայերն սկսեցին բռնաբարել մահմեդական կանանց, որոնց տարան եւ փակեցին Աքդամար կղզում, որպեսզի ամեն օր նորից սպանեն: Մահմեդական այս կանայք մինչեւ կյանքի վերջը ենթարկվեցին բռնաբարության եւ խոշտանգումների: Մինչդեռ այս կղզին, որ եկեղեցի ուներ ու ճեմարան, աղոթատեղի էր նրանց համար: Թերեւս դա է պատճառը, որ մահմեդականի արյամբ ներկված այս կղզին իրականում կոտորածի կղզի է»:
«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահ Գյուլբեյի խոսքերը մեկնաբանելը ավելորդ են: Նրա խոսքերի առնչությամբ, սակայն, չի կարելի չասել. «Երանի ճիշտ լինեին», քանզի կան ժողովուրդներ, որոնց մինչեւ չպատժես, չեն գիտակցի իրենց չարագործությունը: Եթե ցեղասպանության համար մենք թուրքերին պատժեինք, նրանք չէին հիանա Սամասթ կոչեցյալ մարդասպանով, ոչ էլ ադրբեջանական ոհմակը կփառաբաներ Ռամիլ Սաֆարով կոչված տականքին, այլ կմտածեին գոնե 21-րդ դարում մի քիչ մարդ դառնալու մասին: Եվ այդ պատիժը կլիներ մեր հերթական ծառայությունը ինչպես թուրք եւ ադրբեջանցի ոհմակին, այնպես էլ համաշխարհային քաղաքակրթությանը, քանի որ դա մարդ էր դարձնելու առ այսօր մարդ սպանելու բնազդով տառապող եւ մարդասպանին փառաբանող մարդակեր գազանին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ