Սեպտեմբերի 8-ին Բեռլինի կենտրոնումՙ Հունգարիայի դեսպանատան առջեւ, Գերմանիայի հայ համայնքը կազմակերպեց բողոքի ցույց 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին ինչպես Հունգարիայի կողմից ադրբեջանական իշխանություններին տրամադրելու, այնպես էլ ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին անհիմն ազատ արձակման դեմ: Հայկական համայնքի հետ բողոքին էր միացել նաեւ Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբ գերմանական հասարակական կազմակերպությունը: