Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովին այդպես լկտիորեն ներում շնորհելը մեկ անգամ եւս ցույց տվեց Ադրբեջան պետության եւ նրա ղեկավարների իրական դեմքը:
«Վասպուրական» հայրենակցական միության վարչությունը միության անդամների ձայնն է միացնում այն բոլոր առաջադեմ երկրների, կազմակերպությունների եւ անձանց բողոքին, ովքեր մեղադրեցին այս ստոր եւ անիրավ գործողությունը կատարած Ադրբեջանին:
Վասպուրականցիները համոզված են, որ գալու է վաղուց սպասված այն օրը, երբ խստագույնս պատժվելու են ոչ միայն ադրբեջանցի մարդասպանները, այլ նաեւ նրանց հովանավորները:
«Վասպուրական» հայրենակցական միության վարչություն