«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2012-09-07 | #156, 2012-09-08 | #157, 2012-09-11


ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ

Սեպտեմբերի 9-ին Սյունիքում, Շիրակում, Արմավիրում, Լոռիում, Արարատում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին 968 643 ընտրողներից մասնակցել 479625-ը կամ ընտրողների 49,5 տոկոսից մի փոքր ավելին: Նախնական արյունքների ընդհանուր պատկերը կա, առավել ճշտված նախնական արդյունքները կհրապարակվեն 4 օր հետո: Մեկ-երկու հետաքրքրական նախնական արդյունք ներկայացնենք.:

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների` Գյումրիում 125 657 ընտրողներից 46093-ը մասնակցել է ընտրություններին, Սամվել Բալասանյանը ստացել է 27500 քվե, Հովսեփ Սիմոնյանը (ՀՅԴ)` 10281, Սպարտակ Պետրոսյանը` 2130, անվավեր է ճանաչվել 3359 քվեաթերթիկ:

Իսկ Վանաձորի քաղաքապետ, էլի նախնական տվյալներով, ընտրվել է մինչեւ այժմ էլ քաղաքապետ եղած Սամվել Դարբինյանը: Այդ մասին հայտարարություն էր տարածել երեկ Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբը:

Իսկ ահա Մասիսի քաղաքապետի ընտրություններից (որտեղ նախնական տվյալներով հաղթել է նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ Սաշա Հակոբյանը` 5248 ձայնով) դժգոհ է մնացել Մասիսի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարապետ Օհանյանը, որի եւ ՀՀԿ-ական թեկնածուի ձայների տարբերությունը 550 է, 500 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել: Երեկ նա դիմել է ԿԸՀ` որոշ տեղամասերում վերահաշվարկի պահանջով: Հիշեցնենք, որ 4789 թեկնածու էր պայքարում ավագանու եւ համայնքի ղեկավարի տեղերի համար, նրանցից 714 մարդ ցանկանում էր համայնքի ղեկավար դառնալ:

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների մասին այլ մանրամասներ դեռ կներկայացնենք:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4