«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2012-09-07 | #156, 2012-09-08 | #157, 2012-09-11


ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ԻՍԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հայաստանի եւ Իտալիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ Երեւանում հանդես եկավ իտալական հանրահայտ «I Solisti Veneti» նվագախումբը: Համերգը կազմակերպվել էր ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգի հովանավորներն էին ՎիվաՍել-ՄՏՍ-ն եւ «Ֆեստա Տուր Ավիան»:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն, որպես մշակույթի բարեկամ, նպաստում է մշակութային կյանքի ակտիվացմանը, խրախուսում է համաշխարհային մշակույթի գլուխգործոցների ներկայացումը Հայաստանում եւ աջակցում է միջմշակութային շփումներին: Մեր հարուստ ազգային մշակույթը, եվրոպական մշակութային ընտանիքի մաս կազմելով, էլ ավելի է հարստանում միջմշակութային շփումների միջոցով: Այսօր քմահաճ հայաստանցի հանդիսատեսը հնարավորություն կստանա մեկ անգամ եւս հաղորդակցվելու իտալական մեծ մշակույթի գլուխգործոցներին», նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Համերգը նվիրված էր մեր երկրի անկախացումից հետո Իտալիայի եւ Հայաստանի միջեւ պաշտոնական հարաբերությունների` 1992 թվականի մարտի 17-ին արձանագրության ստորագրմամբ վերահաստատմանը, ինչն ավելի է ամրապնդել երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամական եւ մշակութային կապերը:

«I Solisti Veneti»-ն հայտնի արվեստագետներից կազմված նվագախումբ է, որը մասնագիտացած է վենետիկյան բարոկո երաժշտության կատարման մեջ` հայտնի դիրիժոր, մաեստրո Կլաուդիո Շիմոնեի ղեկավարությամբ: Համերգի ծրագիրը, ի թիվս այլոց, ներառում էր Ռոսինիի, Վիվալդիի, Սալիերիի, Պագանինիի, Պոնկիելլիի, Վերդիի ստեղծագործությունները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4