Սեպտեմբերի 8-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը բացեց Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը: Կրթօջախը հիմնովին վերակառուցվել է Ռուսաստանի հայ համայնքի ու Լեռնային Ղարաբաղի կառավարության համաֆինանսավորմամբ:
«Հայաստան» հիմնադրամից տեղեկացանք, որ բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի ու ԼՂՀ նախագահները, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր եւ այլք:
Դպրոցում նաեւ բացվել է 2 համակարգչային դասասենյակ` հովանավորությամբ հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի, իսկ մյուս դասասենյակները, դահլիճն ու սպորտդահլիճը կահավորվել են հիմնադրամի Իտալիայի նորաստեղծ գրասենյակի ջամքերով հանգանակած գումարներով:
Ներկայումս դպրոցում սովորում է ավելի քան 330 աշակերտ, դպրոցի ամբողջական նորոգումը նաեւ նպատակ ունի վերականգնելու նախկինում այստեղ սովորող աշակերտների թիվը, որը հասնում էր 1200-ի:
Ի. Պ.