Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականին առաջին անգամ հիանալի հնարավորություն էր ընձեռվել պայքարելու Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար: Խմբային մրցաշարի արգելքը հաղթահարելու եւ անցումային խաղերին մասնակցելու համար մեր հավաքականին անհրաժեշտ էր երեկ կայացած ավարտական խաղում հաղթել Չեռնոգորիայի ընտրանուն: Թվում էր, որ դա մեր ֆուտբոլիստներին կհաջողվի, մանավանդ որ մրցակիցը կորցրել էր պայքարը շարունակելու հնարավորությունը: Բացի այդ էլ անցյալ տարի Երեւանում մեր հավաքականը 4-1 հաշվով ջախջախել էր չեռնոգորցիներին: Ցավոք առաջադրանքը չկատարվեց: Դարպասները մնացին անառիկ, իսկ մեր հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից: