ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ ABBYY ընկերության բացառիկ համագործակցության շնորհիվ հանրահայտ «ABBYY Lingvo x5» էլեկտրոնային բառարանը համալրվել է նաեւ հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, ինչպես նաեւ հայերեն-ֆրանսերեն եւ ֆրանսերեն-հայերեն բառարաններով:
Երեկ ՎիվաՍել-ՄՏՍ-ում կազմակերպված համատեղ ասուլիսի ընթացքում այդ համագործակցության մանրամասները ներկայացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը :
Վաճառքի պաշտոնական մեկնարկի օրվանից սկսած` մեկ տարվա ընթացքում «ABBYY Lingvo x5 հայերեն» DVD սկավառակը վաճառվելու է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մի շարք սպասարկման կենտրոններում:
«ABBYY Lingvo x5 հայերեն» բազմալեզու բառարանը հարմար է հատկապես նրանց, ովքեր ուսումնասիրում են եվրոպական լեզուներ` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունարեն եւ ֆիններեն:
«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի առաջարկվող տարբերակում ընդգրկված հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն ինչպես նաեւ հայերեն-ֆրանսերեն եւ ֆրանսերեն-հայերեն բառարաններն արտահայտում են այդ լեզուների ժամանակակից օգտագործման հիմնական նրբությունները:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական անգամ իր հաճախորդներին բացառիկ հիմունքներով առաջարկում է ամենանորարարական ապրանքներն ու ծառայությունները: AABBY ընկերության հետ մեր համագործակցության շնորհիվ` հայախոսները նույնպես կկարողանան այս էլեկտրոնային բառարանի միջոցով ուսումնասիրել օտար լեզուներ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի արժեքը 17000 դրամ է: