«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2012-09-14 | #161, 2012-09-15 | #162, 2012-09-18


ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸՙ «ՌԱԴԻԿԱԼԻՆ»

Երեւան ժամանելուց առաջ Թուրքիայում գտնվող կանադահայ ճանաչված դերասանուհի Արսինե Խանջյանը թուրքական «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում նշել է. «Աշխարհը գիտի, թե ինչ է եղել 1915-ին: Դուք էլ գիտեք այդ մասին: Բայց Թուրքիայի 80 միլիոնանոց բնակչությունը սխալ գիտի իր պատմությունը եւ դա աղետալի է»:

Խոսելով իր անձնական կյանքի մասին, նա պատմել է, թե ծնողներից մայրը Էրզրումից է եղել, իսկ հայրըՙ Դիարբեքիրից: Տատը, ամբողջ ընտանիքը կորցնելուց հետո փախել է թուրքերի ձեռքից: Ինքը ծնվել է Բեյրութում եւ Կանադա տեղափոխվել Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին:

Նա զայրույթով է արտահայտվել Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին եւ զարմանք է արտահայտել, թե ինչպես կարելի է ժխտել, ուրանալ սեփական պատմությունը եւ ապրել առանց անցյալի:

Նա նաեւ խոսել է ամուսնուՙ Ատոմ Էգոյանի եւ իրենց համատեղ ջանքերով ստեղծված «Արարատ» ֆիլմի մասին: Այս մասին տեղեկացրել է tert.am-ը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4