Սեպտեմբեր 13-ից 14-ը Հունաստանի Կրետե կղզում գումարվեց Եկեղեցիների եվրոպական կոնֆերանսի կենտրոնական կոմիտեի տարեկան ժողովը:
Ժողովի ընթացքում ի շարս այլ հարցերի քննարկվեց նաեւ Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանում ազատ արձակման հարցը:
ԵԵԿ կենտրոնական կոմիտեի անդամները ցավ են արտահայտել Ադրբեջանի նախագահի կողմից հանցագործին շնորհված անհանդուրժելի ներման կապակցությամբ` իրենց համերաշխությունն ու զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցուն` աղոթելով, որ արդարությունը հաստատվի եւ ազգերի միջեւ թագավորեն խաղաղությունն ու փոխըմբռնումը: Այս առնչությամբ կենտրոնական կոմիտեն պաշտոնական գրություն է ուղղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին:
Ցավալի իրողության առիթով հայ ժողովրդին իր զորակցությունն է հայտնել նաեւ Հնդիկ Մալանկարա եկեղեցու պետ Բասիլիոս Մարթովմա Պողոս Երկրորդը: