«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2012-09-15 | #162, 2012-09-18 | #163, 2012-09-19


ՀԱԿԱԻՍԼԱՄԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ԿՈՉ

Եգիպտոսում սալաֆիտ աստվածաբան Ահմեդ Աշուշը մահավճիռ է հրապարակել «Մուսուլմանների անմեղությունը» ամերիկյան ֆիլմի հեղինակների նկատմամբ: Նա երիտասարդ մահմեդականներին կոչ է արել կատարել իրենց «պարտքը», այսինքնՙ սպանել բեմադրիչին, պրոդյուսերին, դերասաններին եւ ֆիլմի ստեղծմանն ու գովազդմանը մասնակցած բոլոր անձանց: Ֆրանսպրեսը մեջբերում է Աշուշի այն խոսքերը, թե տվյալ դասը «կհասկանան Ամերիկայի ու Եվրոպայի բոլոր խոզերն ու կապիկները»: Ասոշիեյթեդ պրես գործակալությունը նշում է, որ «Ջիհադի խումբ» արմատական կազմակերպության առաջնորդ Ահմեդ Աշուշը հայտնի է Ուսամա բեն Լադենի եւ «Ալ Ղաիդայի» ներկայիս առաջնորդ Այման ազ Զաուահիրիի հետ ունեցած իր սերտ կապերով: Նույն գործակալությունը հաղորդում է, որ ֆիլմի ենթադրյալ պրոդյուսերիՙ ամերիկացի ղպտի Նակուլա Բեսլի Նակուլայի ընտանիքը երկուշաբթի օրն արդեն լքել է լոսանջելեսյան տունը եւ ոստիկանության հսկողության տակ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4