«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2012-09-15 | #162, 2012-09-18 | #163, 2012-09-19


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐԻ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԿԱՅԱԳՐԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ 386 ԳԻՏԱՇԽԱՏՈՂ

ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանը երեկ Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունենում գիտական որակավորման գործընթացը Հայաստանում:

«2012 թ. հունվարից մինչ այս պահը Հայաստանում գիտության դոկտորի եւ թեկնածուի աստիճանի վկայագրեր են ստացել 386 գիտաշխատող, որոնցից 37-ը արտասահմանցիներ` Գերմանիայից, Իրանից, Ռուսաստանից եւ Եգիպտոսից: Տարեցտարի ավելանում են արտասահմանցիների հոսքը Հայաստան, որոնք գալիս են գիտական աստիճան ստանալու: Իսկ գիտական կոչումներ են ստացել 204 գիտաշխատող, որոնցից 51-ը` պրոֆեսորի, 153-ը` դոցենտի», ասաց Ա. Ղուկասյանը:

Բանախոսը նշեց նաեւ, որ Հայաստանում այժմ գործում է 51 մասնագիտական խորհուրդ, սակայն մինչ այս, խորհուրդների քանակը եղել է ավելի շատ: Խորհուրդների կրճատման պատճառը ժամանակի ընթացքում մասնագիտական խորհուրդների միավորվումն է:

Անդրադառնալով փոփոխություններին, Ա. Ղուկասյանն ասաց, որ 2010 թ. փոխվել է ատենախոսությունների թեմաների հաստատման կարգը, մտցվել են նոր չափանիշներ, ըստ որոնց ատենախոսության թեման հաստատելու համար հիմնարկը պետք է ունենա առնվազն գիտությունների մեկ դոկտոր եւ երկու թեկնածու` տվյալ մասնագիտությամբ:

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4