2010 թվականին սահմանված Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակն այս տարի տրվել է Ռուսաստանի Գիտություների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական կենտրոնի տնօրեն, աստղագետ Իգոր Նովիկովին եւ Էստոնիայի Տարտուի աստղադիտարանի պրոֆեսոր Յան Էյնաստոյին : Նովիկովը մրցանակ է ստացել տաք տիեզերքի տեսության, ինչպես նաեւ քվազարների (թարթող աստղերի) զանգվածի հաշվարկման մեթոդ հեղինակելու համար: Էյնաստոն մրցանակ է ստացել տիեզերքում թաքնված մատերիայի մասին տեսության համար: Մրցանակի կես մլն դոլարը Իգոր Նովիկովը մտադիր է ներդնել Հայաստանում աստղագիտության զարգացման մեջ, իսկ Էյնաստոն` այդ գումարից մասհանումներ կանի էստոնացի եւ հայ երիտասարդ գիտնականների գիտական փոխշփումների համար:
Մ. Խ.