Ի պատասխան Սիրիայում դեռեւս շարունակվող իրադարձությունների եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին օժանդակելու նպատակով, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հատուկ ծրագիր է մշակել, որով հնարավորություն է ընձեռում անվճար սովորելու հատուկ դասընթացների (Extension) կամ գիտական աստիճան չշնորհող (non-degree class) երկու դասարաններում:
Այդ բաժիններում սովորել ցանկացողները պարտավոր են նախ ներկայացնել փաստաթուղթ իրենց նյութական վիճակի վերաբերյալ, նաեւ այն մասին, որ Հայաստան են ժամանել վերջին վեց ամիսների ընթացքում եւ ցանկություն հայտնում ուսանելու ՀԱՀ-ում: Այնուհետեւ պետք է համապատասխան քննություն հանձնենՙ որոշելու, թե որ դասարանն է առավել նպատակահարմար իրենց համար: Դիմորդները պետք է ներկայանան իրենց անձնագրերով ինչքան հնարավոր է շուտ, քանզի տեղերը սահմանափակ են: Հավելյալ տեղեկությունների համար խորհուրդ է տրվում այցելել «www.AUA.am/admissions» կայքը կամ էլփոստով դիմել «Registrar@AUA.am»-ին: