«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2012-09-15 | #162, 2012-09-18 | #163, 2012-09-19


ՎԱՐԴԱՆ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻ ՌԵԿՈՐԴԸ ԳԵՐԱԶԱՆՑՎԵՑ

Արտաշատում 2-րդ տարին անընդմեջ անցկացվեց Ռոբերտ Էմիյանի գավաթի խաղարկությունը: Հեռացատկորդների միջազգային այդ մրցաշարն այս տարի անցկացվեց արդեն 11-րդ անգամ:

Սովորաբար մրցաշարն անցկացվում էր կանանց եւ տղամարդկանց մասնակցությամբ: Սակայն այս անգամ գավաթի համար մրցավեճի բռնվեցին միայն տղամարդիկ: 13 հեռացատկորդների մրցավեճում լավագույնը լիտվացի Դարիուս Աուչինան էր, որը ցույց տվեց 8 մետր 11 սմ արդյունք: Նա թեթեւ ատլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանից ստացավ գավաթը: Լիտվացի հեռացատկորդը նաեւ այս մրցումների նոր ռեկորդ սահմանեցՙ գերազանցելով անցյալ տարի Արտաշատում Վարդան Փահլեւանյանի ցույց տված լավագույն արդյունքը (8 մետր): Նշենք, որ մրցաշարում 2-րդ տեղը գրաված ռուսաստանցի Պավել Շալեւն էլ 1 սմ-ով գերազանցեց Փահլեւանյանի ցուցանիշը: Հայ մարզիկներից լավագույնը Արսեն Սարգսյանն էր, որը 7,96 մ արդյունքով գրավեց 3-րդ տեղը: Արսենը զգալիորեն բարելավեց նախորդ տարվա իր ցուցանիշը: Անցյալ տարի նա Արտաշատում 7,35 մ արդյունքով գրավել էր 9-րդ տեղը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4