«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2012-09-15 | #162, 2012-09-18 | #163, 2012-09-19


ՂԱՐԱՄՅԱՆԸ ՇԱՀԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ

Ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը վստահ հանդես եկավ Լոզանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում: 7 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, Տիգրանը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած ռուսաստանցի Միխայիլ Ուլիբինին եւ բուլղարացի Կրասիմիր Ռուսեւին ու արժանացավ գլխավոր մրցանակին:

Ղարամյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության: Մեկնարկում նա 2 անընդմեջ հաղթանակ տոնեց Աուրելին Պոմինիի եւ Ռոբերտ Վեսինի նկատմամբ: Մրցաշարի ընթացքում նա պարտության մատնեց նաեւ Յան Նետզեցին ու Վիլկա Սիպիլային: 3 պարտիա հայ գրոսմայստերն ավարտեց ոչ-ոքիՙ հաշտություն կնքելով Ալեքսանդր Բելեզկու, Անտոնի Վիրիգի եւ Միխայիլ Ուլիբինի հետ: Մրցաշարին մասնակցում էր 89 շախմատիստ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4