Ընթացիկ մրցաշրջանում արդեն 2-րդ անգամ Կապանի «Գանձասարում» փոխվեց գլխավոր մարզիչը: Թիմի ղեկը ստանձնել է Սեւադա Արզումանյանը, որը նախկինում գլխավորում էր «Ուլիսը», սակայն հետագայում հրաժարական էր տվելՙ զբաղեցնելով ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Արզումանյանին «Գանձասարում» կօգնի Արթուր Ասոյանը, որը վերջինիս օգնականն էր նաեւ «Ուլիսում»:
«Գանձասարի» նախկին գլխավոր մարզիչ Սամվել Սարգսյանը կշարունակի աշխատել թիմում ավագ մարզչի կարգավիճակով: Բացի այդ, նա կհամակարգի նաեւ «Գանձասարի» մանկապատանեկան դպրոցի աշխատանքները: