«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2012-09-15 | #162, 2012-09-18 | #163, 2012-09-19


ԿՐԿԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ 0-7 ՀԱՇՎՈՎ

Ճապոնիայի մինչեւ 16 տարեկանների հավաքականը կրկին գերխոշորՙ 7-0 հաշվով հաղթանակ տոնեց ֆուտբոլի ակադեմիայում անցկացված ընկերական մրցախաղում: Այս անգամ ճապոնացիների մրցակիցը Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականն էր: Հիշեցնենք, որ նման հաշվով ճապոնացիները մի քանի օր առաջ Հանքավանում հաղթել էին Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականին:

Երեկ Ճապոնիայի պատանեկան հավաքականը Երեւանից մեկնեց Իրանՙ մասնակցելու մինչեւ 16 տարեկանների Ասիայի պատանեկան առաջնության եզրափակիչ փուլին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4