«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2012-09-15 | #162, 2012-09-18 | #163, 2012-09-19


ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Մինչեւ 16 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի Աշգաբադում կայանալիք Թուրքմենստանի նախագահի գավաթի խաղարկությանը: Մեր պատանիներն ընդգրկվել են A խմբում, որտեղ կմրցեն Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Թուրքմենստանի հավաքականների հետ: Առաջին խաղը կկայանա սեպտեմբերի 20-ին, որում մրցակիցը կլինի Ղրղզստանի հավաքականը: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերում լավագույն արդյունքի հասած 2-ական հավաքականները: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 35 հազար դոլար է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4