Մայր Աթոռ Ս. Էջմիածնից տեղեկացանք, որ սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Մայր աթոռի միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի նիստ, որի ժամանակ քննության են առնվել միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Անդրադառնալով վերջին օրերին աղմուկ բարձրացրած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին` խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է. «Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցին խստորեն դատապարտում է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծումն ու տարածումը, որն առիթ տվեց մի շարք երկրներում կրոնական անհանդուրժողականության ցավալի դրսեւորումների ու բռնարարքների, որոնց հետեւանքով եղան մարդկային զոհեր: Դատապարտելի են կրոնական հողի վրա նման սադրիչ երեւույթները: Կրոնն ու հավատը երբեք չպետք է դարձվեն բռնության գործիք, որովհետեւ Աստված խռովության Աստվածը չէ, այլ` խաղաղության»:
Ի. Պ.