Գերմանիայի դաշնային ոստիկանությունը ծանր հարված է հասցրել արեւելաեվրոպական սիգարետի մաֆիայինՙ երկուշաբթի Համբուրգի օդանավակայանում ձերբակալելով մաքսանենգությամբ զբաղվող մի ավազակախմբի կասկածյալ պարագլխինՙ Մոսկվայից ժամանած 35-ամյա մի հայի, իրազեկում են գերմանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես «Համբուրգեր աբենթբլաթը»ՙ առանց անուն հրապարակելու: 2010-ի օգոստոսից ավազակախումբը շուրջ 1,7 միլիոն սիգարետ է ներմուծել Գերմանիաՙ առանց հարկային եւ մաքսային տուրքավճարի: Անցած շաբաթավերջին արդեն ոստիկանությունը ձերբակալել էր ավազակախմբի 2 անդամի, Մեքլենբուրգ-Ֆորպոմմերն երկրամասում խուզարկել բազմաթիվ բնակարաններ: Ավազակախմբի անդամներից մեկը եղել է մատակարարն ու կազմակերպիչը Հայաստանում:
Հայաստանից եւ Ռուսաստանից ապօրինի ճանապարհով Գերմանիա ներմուծված սիգարետները սկզբում պահեստավորվել են Լեհաստանում:
Ձերբակալվածներին մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում:
ԱՆ. Հ., Գերմանիա