«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը երեկ հետեւյալ հայտարարությունը տարածեց. «Թեպետ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին չկատարեց վճարում եւ չնվազեցրեց կուտակած պարտքը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, ուղեւորների շահից ելնելով, ինչպես նաեւ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անկախության առաջիկա տոնակատարությունները, որոշեց ժամը 18:00-ից վերականգնել «Արմավիայի» չվերթերի սպասարկումը: Չվերթերի սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման եւ պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ:
Ա. Մ.