«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2012-09-19 | #164, 2012-09-20 | #165, 2012-09-21


ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն` ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒ

«Համազգային վստահություն» խորհուրդն ամփոփել է «Տարվա լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ» ազգային մրցանակաբաշխության արդյունքները

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը «լավագույն գործատու» է ճանաչվել «Տարվա լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ» 2012 թվականի ազգային մրցանակաբաշխության ժամանակ:

«Համազգային վստահություն» խորհուրդը հերթական անգամ արժանին է մատուցում տնտեսության եւ հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած այն կազմակերպություններին եւ հանրային ծառայողներին, ովքեր Հայաստանում աչքի են ընկել իրենց ձեռքբերումներով, նվիրումով ու մարդասիրությամբ, խթանել են մրցակցային դաշտի ձեւավորմանն ու բարձրացրել հանրային ծառայողի վարկանիշը: Փորձագետների եւ հասարակության շրջանում կազմակերպված հարցումերով, խորհուրդը «լավագույն գործատու» անվանակարգում 2012թ.-ին հաղթող է ճանաչել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորին:

Արժանավորների ցուցակը համալրած ՎիվաՍել-ՄՏՍ-ն գնահատվել է հատկապե՛ս հասարակության խոցելի խմբերի համար Հայաստանում աշխատաշուկա ստեղծելու մշակույթի առաջամարտիկը լինելու համար: Բաժանորդի գոհունակությունը աշխատանքի գնահատման չափանիշ դարձրած ընկերությունն առաջինն է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում, որն իր աշխատակազմը համալրելիս մերժել է խտրական մոտեցումը աշխատավայրում: Ավելի քան 1200 աշխատակիցներից 36-ը հատուկ կարիքներով մարդիկ են:

Շուկայում մրցունակ աշխատավարձ, փոխհատուցման համակարգ, առողջության ապահովագրություն առաջարկող գործատուն աջակցում է նաեւ աշխատակիցների մասնագիտական որակների կատարելագործմանը` հոգալով կրթության վճարի փոխհատուցման հարցերը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնեսն, ի սկզբանե, կառավարվում է երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու տրամաբանությամբ` համբերատար առաքինությամբ դառնալով մասնավորի գործունեության օրինակ Հայաստանում: Մեզ հաջողվում է լինել առաջամարտիկ նվիրված աշխատակազմի շնորհիվ: Մենք վստահ ենք, որ իրական ուժը գործի հանդեպ նվիրումն ու հավատարմությունն է: Իսկ այդ նվիրումը գնահատելու իրավունքը հասարակությանն է: Շնորհակալ ենք վստահության համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Ի դեպ, նախորդ տարի ազգային այս մրցանակաբաշխության ժամանակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն հաղթող է ճանաչվել «Կորպորատիվ պատասխանատվության ազգային փարոս» անվանակարգում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4