«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2012-09-19 | #164, 2012-09-20 | #165, 2012-09-21


«ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ. ՀՐԱՇԱԳՈՐԾԸ» ՖԻԼՄԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՏԵՖԻ ՄՐՑԱՆԱԿԻ

Օրերս Աստանայում տեղի ունեցած հեռուստատեսային փաստավավերագրական ֆիլմերի «Տեֆի-Համագործակցություն» միջազգային փառատոնի ժամանակ «Էդուարդ Ղազարյան. Հրաշագործը» ֆիլմն արժանացել է Տեֆի մրցանակի:

Արդեն երկրորդ տարին է, ինչ այս միջազգային փառատոնն անցկացվում է, նախորդ տարի տեղի է ունեցել Կիեւում: Փաստավավերագրական ֆիլմը միջազգային փառատոնին ներկայացրել է Հ2 հեռուստաալիքը:

Էդուարդ Ղազարյանը Լոնդոնի արվեստների ակադեմիայի կողմից 2002-ին ճանաչվել է «Տարվա մարդ», չորս անգամ գրանցվել է ռուսական «ԴԻՎՈ» ռեկորդների գրքում: «Էդուարդ Ղազարյան. Հրաշագործը» ֆիլմն առաջին ընդգրկուն անդրադարձն է հանրահայտ միկրոքանդակագործի կյանքին եւ ստեղծագործությանը:

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4