«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2012-09-19 | #164, 2012-09-20 | #165, 2012-09-21


ԴԵՍՊԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆՈՐ ՌԵԿՏՈՐԻՆ

Կրթության եւ գիտության նախարարությունում երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նախարար Արմեն Աշոտյանին ներկայացրել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոնթուա Ժան Ժակին:

Շնորհավորելով նորանշանակ ռեկտորինՙ նախարարը նրան արդյունավետ աշխատանք է մաղթել եւ հույս հայտնել, որ բացի ավանդական համագործակցությունից` բուհում կլինի նաեւ կրթական ծրագրերի ընդլայնում եւ զարգացում:

Արմեն Աշոտյանը նշել է, որ Ֆրանսիական համալսարանը Հայաստանի լավագույն բուհերից մեկն է. «Բայց մեր պահանջներն ու ակնկալիքները շատ ավելի հավակնոտ են, ինչը ենթադրում է զարգացման նոր հեռանկարներ: Մենք ակնկալում ենք, որ առկա ներուժը նպատակային օգտագործելու դեպքում Ֆրանսիական համալսարանը կարող է դառնալ տարածաշրջանում ֆրանսիական մշակույթի կենտրոն»:

Արմեն Աշոտյանը նաեւ շեշտել է, որ նախարարությունը կարեւորում է, որ Ֆրանսիական համալսարանը գործի որպես անկախ հանրային համալսարան:

Ռեկտորը շնորհակալություն է հայտնել նախարարին եւ նշել, որ պատրաստակամ է նպաստելու Հայաստանում եվրոպական կրթության զարգացմանը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4