Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականն ավարտեց իր անփառունակ ելույթները 2013-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Ավարտական խաղում հայ ֆուտբոլիստուհիները սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվեցին չեխերին, որոնցից գոլերի հեղինակներ դարձան Ռինգելովան ու Դանիգելկովան:
Ընտրական 7-րդ խմբում Վաղարշակ Ասլանյանի սանուհիներն անցկացրած բոլոր 8 հանդիպումներում էլ պարտվեցին մրցակցուհիներին: Մեր հավաքականը խփեց 2 գոլ, բաց թողեց 44-ը: Այս արդյունքներն օրինաչափ են, քանի որ Հայաստանում չի անցկացվում կանանց ֆուտբոլի առաջնություն, չկան թիմեր ու մասնագետներ: