Սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում ավարտվեց ՌԱԿ 26-րդ Ընդհանուր պատգամավորական ժողովը, որի ընթացքում այլ հարցերի հետ միասին պատգամավորները անդրադարձել են նաեւ Հայաստանում ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ միավորման փաստին եւ նշել. «ՌԱԿ 26-րդ Ընդհանուր Պատգամաւորական Ժողովը միահամուռ կերպով կ’ողջունէ Հայաստանի մէջ կեանքի կոչուիլն ու պաշտօնական ճանաչումը Ռամկավար Ազատական Կուսակցութեան: Առ այդՙ նկատի ունենալով հայրենիքի մէջ մօտալուտ քաղաքական իրադարձութիւնները, ժողովը կը յանձնարարէ որ ՌԱԿ նորընտիր Կեդրոնական վարչութիւնը, անմիջական ապագային, կապ հաստատէ ՌԱԿ Հանրապետական վարչութեան հետ եւ համատեղ խորհրդակցութիւններով, լայն համագործակցութեան համապարփակ եզրեր որոնէ, մշակելով նաեւ անոնց անմիջական գործադրութեան միտող ծրագիրներ»:
ՌԱԿ Հանրապետական վարչութունը ողջունում է Լիոնի 26-րդ համագումարի որոշումը Մայր հայրենիքում կուսակցության միավորման նկատմամբ դրական դիրքորշում ձեւավորելու եւ շուտափույթ կերպով բանակցությունները սկսելու համար` Հայաստանի եւ Սփյուռքի ՌԱԿ կառույցների միջեւ համագործակցության եւ համատեղ հետագա գործունեության նպատակով:
ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ. Գ. ՌԱԿ Լիոնի համագումարի պաշտոնական հաղորդագրությանը կարելի է ծանոթանալ «Ազգի» կայքէջում: