«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2012-09-20 | #165, 2012-09-21 | #166, 2012-09-25


ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՊԱՍԻՎՈՒԹՅՈՒՆ Է ՆԿԱՏՎԵԼ

Կիրակի ՏԻՄ ընտրություններ էին Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի,Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի 318 համայնքում, 262 համայնքում ղեկավար է ընտրվել, 281-ում է` ավագանի: Այս անգամ ընտրողներն առանձնապես ակտիվ չեն եղել, գրանցվել է մոտ 30 տոկոս մասնակցություն: Նախնական տեղեկություններով` առավելաբար հաղթել են ՀՀԿ թեկնածուները: Մի քանի հետաքրքրական տվյալ. Սեւանում հաղթել է անմրցակից մնացած Ուդո մականունով Ռուդիկ Ղուկասյանը, Աշտարակում` «Մետեքսիս» ՍՊԸ- տնօրեն Արմեն Անտոնյանը, որը նոր մարդ է եւ, ըստ տարբեր տեղեկությունների, իշխանական շերտերի թեկնածուն է, Աբովյանում Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը վերընտրվել է: Մարտունիում ՀՀԿ-ական Բագրատ Հարությունյանն է դարձել քաղաքապետ, Վարդենիսում Վոլոդյա Խլոյանը (ՀՀԿ), Դիլիջանում` Արմեն Սանթրոսյանը (ՀՀԿ):

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4