«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2012-09-20 | #165, 2012-09-21 | #166, 2012-09-25


ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ՊԱՏԱՐԱԳԻ ԱՎԱՐՏԻՆ

Սեպտեմբերի 23-ին` Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցում պատարագի ավարտին կատարվել է հանրապետական մաղթանք` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ: Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը շնորհավորել է ներկա հավատացյալներին ու Հայաստանին մաղթել բարօրություն եւ հզորություն: Առաջնորդ հայրը նաեւ երախտագիտություն է հայտնել Հայաստանի պետությանը` Սիրիայի դժվարին պայմաններում սիրիահայությանը նեցուկ կանգնելու համար:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4