Դամասկոսի Ազգային սրբոց թարգմանչաց ճեմարանը վերաբացեց իր դռները 2012-2013 թվականների ուսումնական տարեշրջանի համար, սեպտեմբերի 18-ին կատարված այդ արարողության ժամանակ թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը փոխանցեց իր օրհնությունն ու պատգամը: Այս տարի ճեմարանը առաջին անգամ պատրաստում է 12-րդ դասարանցիների: Թեմի առաջնորդը մաղթեց, որ նրանք հետագայում արժանանան լավագույն աստիճանների ու դառնան ազգօգուտ գործիչներ: Աշակերտներին եւ ուսուցիչներին հաջողություն մաղթեցին նաեւ ճեմարանի հոգաբարձության ատենապետ, բժիշկ Հարություն Գրիգորյանը, տնօրեն Հակոբ Տեր-Վարդանյանը եւ պետական տնօրեն տիկին Ֆիտաա էլ Աթուանը:
Ի. Պ.