«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2012-09-20 | #165, 2012-09-21 | #166, 2012-09-25


ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ

Մինչեւ 16 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականն անհաջող է հանդես գալիս Աշգաբադում ընթացող Թուրքմենստանի նախագահի գավաթի խաղարկությունում: A խմբում ընդգրկված մեր ընտրանին առաջին խաղում ոչ-ոքիՙ 3-3 հաշվով ավարտեց հանդիպումը Ղրղզստանի հավաքականի հետ: Մեր ֆուտբոլիստներից 2 գոլ խփեց Հովհաննես Փանոսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռաֆայել Դարբինյանը:

Հաջորդ տուրում հայ պատանիները մրցեցին ղազախների հետ: Մեր հավաքականը 1-2 հաշվով պարտություն կրեց: ՀՀ հավաքականից միակ գոլը խփեց Գառնիկ Հովակիմյանը: Էլ ավելի անհաջող խաղացին մեր ֆուտբոլիստները Թուրքմենստանի պատանեկան հավաքականի հետՙ զիջելով 1-4 հաշվով: Մեր թիմից միակ գոլի հեղինակը Ռաֆայել Դարբինյանն էր:

3 տուրից հետո Հայաստանի պատանեկան հավաքականը 1 միավորով նախավերջինՙ 4-րդ տեղում է եւ արդեն կորցրել է կիսաեզրափակիչ մտնելու բոլոր հնարավորությունները: Աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Թուրքմենստանի եւ Ռուսաստանի հավաքականները, որոնք 2-ական խաղ են անցկացրել: Վերջին խաղում մեր ֆուտբոլիստները կմրցեն ռուսների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4